Հիմա «Բոհեմ» թատրոնում տեղի է ունենում Տոմա Պետրոսյանի «Տարա՜ն, տարա՜ն» ամուսնական կատակերգության պրեմիերան։
Պրեմիերային ներկա են հայտնի և սիրված դեմքեր, ինչպիսիք են՝ Վահե Զիրոյանը իր սիրելիի հետ, Վահե Բեգլարյանը՝ Բոնին, Սոնա Մաթևոսյանը և այլք։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը կապ էր հաստատել Տոմա Պետրոսյանի հետ՝ հականալու համար արդյո՞ք ներկայացման անունը կապ ունի անձնական կյանքում որևէ փոփոխության հետ, ինչին ի պատասխան դերասանուհին ասել էր․ «Պատահական ոչ մի բան որոշված չի, փոփոխություններ են տեղի ունեցել դրա համար համ 2-րդ ներկայացումն ենք արել, համ անունն է այսպես որոշվել, համ էլ առաջինի տրամաբանական շարունակությունն է, ինչին սպասում են բոլոր աղջիկները, ովքեր դեռ չեն գտել իրենց տանողին»: Նշենք, որ դերասանուհին այս ներկայացումից առաջ ուներ մեկ այլ ներկայացում՝ «Մնացի տանը» անվանմամբ։
Աննա Սրապիոնյան