Հնդկաստանը ռազմական կցորդներ կուղարկի 10 երկիր, այդ թվում՝ Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «India Today»-ը։
Մասնավորապես, շեշտը դրվում է այն պետությունների վրա, որոնց հետ Հնդկաստանը զարգացնում է ռազմատեխնիկական համագործակցությունը։
Սկզբում Հնդկաստանը պաշտպանական կցորդներ կտեղակայի մի քանի երկրում՝ կենտրոնանալով Աֆրիկայի վրա, որի նպատակն է ամրապնդել ռազմավարական կապերը և ռազմական դիվանագիտությունը՝ աֆրիկյան երկրներում իր ազդեցությունն ընդլայնելու համար։
Նշվում է, որ ռազմական կցորդներ կտեղակայվեն նաև Ֆիլիպիններում և Լեհաստանում։