
Օրենքով սահմանված է, որ հայկական կողմի հրամանով պետք է միանա հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ը, սակայն դեպք է եղել, որ այն չի միացել։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր նախընտրական ծրագրից մեջբերում են անում, որտեղ մենք գրել ենք, որ մեր անվտանգության ապահովման գործոն են հայ-ռուսական հարաբերությունները, ՀԱՊԿ-ը, ՀՕՊ միասնական համակարգը և այլն։ Ճիշտ եք ասում, գրել ենք, բայց ՀԱՊԿ-ն ասում է, որ չէ, չեմ գալիս ձեզ օգնելու, պայմանագիրը չի աշխատում։ Դեպք է եղել, որ օրենքով սահմանված է, որ մեր հրամանով պետք է համատեղ ՀՕՊ-ը միանա, մեր հրամանով համատեղ ՀՕՊ-ը չի միացել։ Եվ այսպիսի բազմաթիվ պատմություններ»,-ասաց Փաշինյանը։