ՔՊ-ն տապալեց ընդդիմության առաջարկած հայտարարության նախագծի քվեարկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ-ն չի ընդունել ընդդիմության նախաձեռնած «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրները» թեմայով հրատապ քննարկման արդյունքով առաջարկված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծով վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ նախագիծն իրենց խմբակցությանը փոխանցվել է փակ նիստից 1-2 ժամ առաջ, իրենք հայտարարությունը կազմելու աշխատանքներին չեն մասնակցել:

«Բացի այդ՝ հայտարարության տեքստում կան նաև մի շարք դրույթներ, որոնք որևէ առնչություն չունեն սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ»,–ասել է Կոնջորյանը:

Նա նաև հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշել է, որ առաջարկվող նախագծում սկզբունքային արձանագրումներ ու ձևակերպումներ կան:

«Նկատի ունենալով, որ մեծամասնությունը չի քվեարկելու, տեղեկացնում ենք, որ այսօր այն կդրվի նաև պաշտոնական շրջանառության մեջ, մեծամասնությանը հնարավորություն կտրվի առավել ակտիվ աշխատել այդ նախագծի մասով»,-ասել է նա:




Լրահոս