ԲԴԽ խոսնակ Լիլիթ Շաբոյանը հայտնում է, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. «Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ 3 տարի պաշտոնավարելուց հետո այս շաբաթ դիմում եմ ներկայացրել Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետի (ԲԴԽ խոսնակ) պաշտոնից ազատվելու վերաբերյալ:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԲԴԽ նախկին ու ներկա նախագահներին՝ պարոն Ջհանգիրյանին, Չիչոյանին, Անդրեասյանին, ԲԴԽ նախկին ու ներկա անդամներին, Դեպարտամենտի ղեկավարին, ողջ անձնակազմին, ինձ հարազատ դարձած դատավորներին, փաստաբաններին, միջազգային գործընկերներին, ՀԿ ներկայացուցիչներին ակտիվ համագործակցության և բարձր վստահության համար:
Անցած 3 տարիներն ինձ համար ոչ միայն մասնագիտական առաջխաղացման շրջափուլեր էին, այլ նաև ողջ կյանքի համար քաղած դասեր և փորձառություն։
Ես ինձ հետ ԲԴԽ-ից տանում եմ ինչպես մեծ փորձ, այնպես էլ կյանքի ընկերների, ինչը թերևս լավագույնն է, ինչ կարող էր երբևէ պատահել:
Առանձնահատուկ շնորհակալություն նաև իմ լրագրող գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության և ցանկացած հարցում ինձ մշտապես աջակցելու համար:
Ինչպես ասում են՝ ամեն ավարտ, մի նոր պատմության մեկնարկ է:
Կտեսնվենք:
Սիրով՝ ձեր սրտի խոսնակ»:
Դատական իշխանությունից հայտնում են, որ Լիլիթ Շաբոյանին կփոխարինի Մերի Գևորգյանը։