ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սիմակ Աղբալյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա պաշտոնատար անձ, ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման զորահավաքային վարչության պետ, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ Արմեն Սպարտակի Գյոզալյանի որդու՝ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի թիվ 1 ստորաբաժանումում հաշվառված, 2023 թվականի ամառային զորակոչին զորակոչման ենթակա Սլավիկ Արմենի Գյոզալյանի օգտին հովանավորչություն և այլ ապօրինի գործողություն իրականացնելու՝ վերջինի հիվանդության համար ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու նպատակով, 2023 թվականի ապրիլի 14-ին Արմեն Գյոզալյանից պահանջել և նրանից Աչաջուր բնակավայրի իր առանձնատանը ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 6.000.000 ՀՀ դրամ կաշառք:
Քնար Մանուկյան