Yandex Armenia-ի ղեկավար Է դարձել Արամ Մխիթարյանը, ով պատասխանատու է լինելու ընկերության կառավարման և երկրում ծառայությունների էկոհամակարգի զարգացման համար, ինչպես նաև Yandex-ի տեխնոլոգիաների և միջազգային փորձի հիման վրա Հայաստանում նոր հնարավորություններ է ստեղծելու օգտատերերի և բիզնեսի համար։
Արամ Մխիթարյանը ձեռնարկատեր է, Helix-ի հիմնադիրն ու նախկին ղեկավարը, ինչպես նաև IUNetworks-ի նախկին ղեկավարը։
«Ուրախ եմ, որ իմ փորձը կօգնի զարգացնել միջազգային Yandex-ի բիզնեսը Հայաստանում՝ հաշվի առնելով մեր քաղաքների կառուցվածքային առանձնահատկությունները, մշակույթը, ավանդույթներն ու մեր ժողովրդի սովորույթները։ Ես պատասխանատու եմ լինելու երկրում արդեն իսկ
գործող ծառայությունների զարգացման համար, ինչպես նաև լավագույն փորձը հիմք ընդունելով՝ փորձելու եմ զարգացնել քաղաքային միջավայրն ու նոր հնրավորություններ ստեղծել երկրում գործող ընկերությունների համար»,- մեկնաբանում է Արամ Մխիթարյանը։
Yandex Armenia-ն ներկայացված է օնլայն տաքսի պատվիրելու, առաքման և սննդի, գեոլոկացիոն ու ժամանցային ծառայություններով, ինչպես նաև կրթական նախագծերով։ Ընկերությունը զբաղվում է նաև նորարարական տեխնոլոգիաների մշակմամբ և ներդրմամբ, որոնք ուղղված են օգտատերերի կյանքի բարելավմանը և երկրում թվային միջավայրի զարգացմանը: