Օրենբուրգում ազդանշաններ են հնչում, զանգվածային տարհանում է իրականացվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրենբուրգում հնչում է տագնապի ազդանշան, քաղաքում իրականացվում է զանգվածային տարհանում ծայրահեղ վտանգավոր ջրհեղեղի պատճառով։ Այս մասին Օրենբուրգի քաղաքապետ Սերգեյ Սալմինը հայտնել է իր Telegram ալիքում։

«Քաղաքում ազդանշան է հնչում։ Սա վարժանք չէ։ Կատարվում է զանգվածային տարհանում։ Օրենբուրգում ջրհեղեղի հետ կապված իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է։ Վերջին 10 ժամվա ընթացքում Ուրալում ջրի մակարդակը բարձրացել է 40 սմ-ով և այժմ 1143 է։ Այս ցուցանիշները վտանգավոր են»,- գրել է նա։

Սալմինը նաև կոչ է արել․

«Ձեզ հետ վերցրեք փաստաթղթեր, դեղամիջոցներ, առաջին անհրաժեշտության իրեր և անմիջապես դուրս եկեք տնից, իրավիճակը կրիտիկական է, ժամանակ մի կորցրեք»,- ասաց նա։




Լրահոս