
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Կարապետ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական՝ «Կարապետ Պողոսյան» էջում 2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հրապարակել է Շիրակի մարզի դատախազ Գ.Գրիգորյանի և Շիրակի մարզի դատախազության դատախազ Հ.Մուրադյանի մասին արատավորող և նրանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություններ՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական և մասնագիտական գործունեության հետ:
Քնար Մանուկյան