Շոու-պատարագ չի լինում, պատարագը կամ լինում է, կամ չի լինում. Աջապահյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ապրիլի 12-ին, Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարնալով ընդդիմության կողմից Տավուշի վերաբերյալ հայտարարություններին և հոգևորականների այցերին, ասաց.

«Ասում են՝ Տավուշում ձեզ սպասում են։ Ես Ոսկեպար և Կիրանց գյուղերում վարչապետ լինելուց հետո մի քանի անգամ եմ եղել և պաշտոնապես և ոչ պաշտոնապես։
Էդ, որ որոշ հոգևորականներ կան՝ հիշել են, որ էնտեղ եկեղեցի կա, շոու-պատարագներ են անում, քանի՞ անգամ են էս ընթացքում էդ եկեղեցու մասին հիշել ու քանի անգամ են էնտեղ պատարագ արել։ Սա ստենդ ափ ա՞, ես չեմ հասկանում»,- ասաց վարչապետը։

ArmLur.am-ը կապ հաստատեց Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ՝ իր մեկնաբանությունը լսելու նպատակով.

«Ինքը չի հասկանում, թող գնա հասկացողի մոտ խորհուրդ հարցնի: Ուրեմն պիտի հարցնեինք, նոր գնայինք, որպեսզի ինքը իրա մոտ նշի, մենք իր ծնունդից առաջ ենք իմացել Ոսկեպարի եկեղեցու մասին և շատ ուրիշ եկեղեցիների:

Շատ ուրիշ եկեղեցիներում պատարագներ ենք արել, որից ինքը տեղյակ չէ, ոչ էլ թշնամին, և երրորդ՝ շոու-պատարագ չի լինում, պատարագը կամ լինում է, կամ չի լինում»:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս