Արևմուտքը փորձում է խաթարել ՌԴ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների կատարումը. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ը և իր արբանյակները փորձում են խաթարել Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը: Այդ մասին Մինսկում ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ հավաքական Արևմուտքը ձգտում է խանգարել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման գործընթացին:

Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատում է նաև Կենտրոնական Ասիայում, որտեղ ստեղծվում են Ռուսաստանի դեմ ուղղված տարբեր ձևաչափեր։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցները գտնվում են հսկայական ճնշման տակ, սակայն, այնուամենայնիվ, հավատարիմ են մնում ընդհանուր արժեքներին և սկզբունքներին, որոնց վրա հիմնված են ԵԱՏՄ-ն, ԱՊՀ-ն և ՀԱՊԿ-ը:

Լավրովը համոզմունք է հայտնել, որ ռազմավարական առումով Արևմուտքի քաղաքականությունը դատապարտված է ձախողման։




Լրահոս