Մենք չենք ուզում ապացուցել, որ միշտ այնտեղ ներկա ենք եղել. Տավուշի թեմը՝ Փաշինյանի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ապրիլի 12-ին Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարնալով ընդդիմության կողմից Տավուշի վերաբերյալ հայտարարություններին և հոգևորականների այցերին, ասաց.

«Ասում են՝ Տավուշում ձեզ սպասում են։ Ես Ոսկեպար և Կիրանց գյուղերում վարչապետ լինելուց հետո մի քանի անգամ եմ եղել և պաշտոնապես և ոչ պաշտոնապես։
Էդ, որ որոշ հոգևորականներ կան, հիշել են, որ էնտեղ եկեղեցի կա, շոու-պատարագներ են անում, քանի՞ անգամ են էս ընթացքում էդ եկեղեցու մասին հիշել ու քանի անգամ են էնտեղ պատարագ արել։ Սա ստենդ ափ ա՞, ես չեմ հասկանում»,- ասաց վարչապետը։

ArmLur.am-ը կապ հաստատեց Տավուշի թեմի առաջնորդարանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով, որտեղից էլ հակիրճ պատասխանեցին.

«Ինչպես մնացած ասածներն են սուտ, սա էլ իր մի արտահայտությունն էր, որ արել է՝ «շոու եք արել պատարագով» հերթական ստերի շարքից է: Մենք չենք ուզում ապացուցել, որ միշտ այնտեղ ներկա ենք եղել»:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս