
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այսօր՝ ապրիլի 12-ին, այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Վարդանյանը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը և ասաց, որ այցը պայմանավորված է այնտեղի վերջին զարգացումներով:
«Կոնկրետ չեմ կարող ասել, ինչ քայլեր կձեռնարկվի, բայց ինչ էլ որ լինի՝ հանրությունը տեղյակ կլինի: Չեմ կարող ստույգ ասել, թե որքան ժամանակով է գնացել, իրավիճակից կախված տեղում կերևա»:
Հիշեցնենք, որ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը մի խումբ մարդկանց հետ արդեն 3 շաբաթ է ինչ տեղափոխվել են Ոսկեպար և ապրում են ոսկեպարցիների կողքին։
Էմմա Մարտիրոսյան