
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ArmLur.am-ին հայտնեց, որ «10-ի գործ» անվանումը ստացած քրեական գործով արդարացման վճիռ է կայացվել։
Արշակ Սարգսյանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանն այս անգամ իր բարձունքում գտնվեց և կատարեց արդարամիտ որոշում։
Հիշեցնենք, որ 10 անձի խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել այն բանից հետո, որ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ լսվել է վանկարկում «բ*ի տղա Նիկո՛լ» արտահայտությունը։
Աննա Սրապիոնյան