Կարծում եմ, որ վարչապետի հայտարարությունը տգիտության հետևանք է կամ էլ ինքը նենգափոխում է իրավիճակը. քահանան՝ Փաշինյանի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ապրիլի 12-ին, Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթի ընթացքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադարնալով ընդդիմության կողմից Տավուշի վերաբերյալ հայտարարություններին և հոգևորականների այցերին, ասաց.

«Ասում են Տավուշում ձեզ սպասում են։ Ես Ոսկեպար և Կիրանց գյուղերում վարչապետ լինելուց հետո մի քանի անգամ եմ եղել և պաշտոնապես, և ոչ պաշտոնապես։
Էդ, որ որոշ հոգևորականներ կան, հիշել են, որ էնտեղ եկեղեցի կա, շոու-պատարագներ են անում, քանի՞ անգամ են էս ընթացքում էդ եկեղեցու մասին հիշել ու քանի անգամ են էնտեղ պատարագ արել։ Սա ստենդ ափ ա՞, ես չեմ հասկանում»,- ասաց վարչապետը։

ArmLur.am-ը կապ հաստատեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու Տեր Վրթանես քահանա Բաղալյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով.

«Ես չգիտեմ պարոն վարչապետը ինչ նկատի ուներ, որ նոր ենք հիշել եկեղեցի ունենալու մասին, բայց այդ եկեղեցիներում, որոնք ինքը մի մասը պատերազմի ժամանակ բանակը ղեկավարել չկարողանալու արդյունքում, մի մասն էլ ստորագրությամբ, հանձնել է Ադրբեջանին, դարեր շարունակ պատարագ ու աղոթք է հնչել։ Եկեղեցիների, վանքերի մի մասը, որ ինքը հնձնել է սկսած Դադիվանքից, շարունակած Գանձասարով, Ղազանչեչոցով, որոնք հարյուրավոր են ոչ միայն այսօր այլ դարեր շարունակ աղոթք է լսվել:

Կարծում եմ, որ վարչապետի հայտարարությունը տգիտության հետևանք է կամ էլ ինքը նենգափոխում է իրավիճակը»:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս