
Թուրքական GazeteKars լրատվականի տվյալով՝ Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում քայլեր են ձեռնարկվում:
Մասնավորապես՝ «Հայաստան-Թուրքիա սահմանին, մասնավորապես՝ Կարսի Աքյաքա շրջանի Իբիշ գյուղի տարածքում արդեն 20 օր է՝ ականազերծման աշխատանքներ են իրականացվում: Նշվում է, որ ականազերծմամբ իսրայելական ընկերություն է զբաղվում:
Ըստ աղբյուրի՝ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների և ղեկավարների միջև քննարկումներից հետո տնտեսական շահերը եկել են առաջին պլան։