
Թուրքիայի Անթալիա նահանգում ճոպանուղու խցիկը պոկվել է և ընկել բարձրությունից: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ պատահարը տեղի է ունեցել Անթալիայի արևմուտքում:
«Դեռևս չբացահայտված պատճառով ընթացքի ժամանակ խցիկներից մեկն ընկել է: Հայտնի է մի քանի վիրավորի մասին»,- հաղորդում են լրատվամիջոցները: Նշվում է, որ կա նաև զոհ:
Մարդկանց տեղափոխող խցիկները «կախվել են» բարձրության մեջ. ճոպանուղու եզրակետին մոտ խցիկների ուղևորներին հնարավոր է եղել դուրս բերել:
Ականատեսներից մեկը հայտնել է, որ ճոպանուղու պոկվելուց առաջ պայթյուն հիշեցնող ձայն է լսել: