
Ապրիլի 12-ին, ժամը 15:32-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձակ գյուղում այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղի Հ. Բաբաջանյան փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:30-ին, մարվել՝ 18։37-ին: Այրվել է մոտ 600 հակ անասնակեր: