Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով կարող է պետությանն անդառնալի վնաս հասցվել․ ՏԿԵ փոխնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը ղեկավարել է ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։

Այս մասին հատնում են նախարարությունից։

Նիստի ընթացքում ներկայացվել է 2024 թվականի հունվարից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերված ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի մասին տվյալներ։

Քննարկվել են առկա խնդիրները, որոնք առաջացել են դեպքերի բացահայտման ընթացքում։

Ամփոփելով նիստը՝ ՏԿԵ փոխնախարարը շեշտել է, որ որոշ դեպքերում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով բնական ռեսուրսների անբարեխիղճ օգտագործումը կարող է պետությանն անդառնալի վնաս հասցնել։

Այս համատեքստում Հարությունյանը ներկաներին առաջարկել է հետևողական լինել՝ ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի բացահայտման և կանխարգելման աշխատանքներում։




Լրահոս