ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հետևում է Իսրայելի և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուշադիր հետևում է Իսրայելի և Իրանի շուրջ իրավիճակին և չափազանց անհանգստացած է տարածաշրջանում հնարավոր էսկալացիայով։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Այո, իհարկե, Գուտերեշը ուշադիր հետևում է իրավիճակին։ Մենք չափազանց անհանգստացած ենք իրավիճակի հնարավոր սրմամբ», – ասել է Դյուժարիկը:

Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը հավելել է, որ համաշխարհային կազմակերպությունը «ներքին տեղեկատվություն չունի կողմերից որևէ մեկի ռազմական գործունեության մասին»։

«Մեր կոչը, որը մենք բարձրաձայնել ենք ինչպես հրապարակայնորեն, այնպես էլ մասնավոր կերպով, հետևյալն է՝ խուսափել ցանկացած տեսակի էսկալացիայից և աշխատել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ», – հավելել է Դյուժարիկը։




Լրահոս