
Ապրիլի 10-ին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում Րոդ Այլընդից կոնգրեսականներ Սեթ Մեգըզիները և Գեյբ Ամոն նահանգի բնակիչների համար կազմակերպել էին «Րոդ Այլընդի օր» միջոցառումը, որին որպես բանախոս հրավիրված էր նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Իր խոսքում դեսպանն անդրադարձ է կատարել հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին, տարածաշրջանային կայունության տեսանկյունից ԱՄՆ դերակատարությանը, ընդգծել ԱՄՆ-ում հայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։
Ելույթին հետևել է հարցուպատասխանի հատվածը։