ԱԺ-ն ևս մեկ արտահերթ նիստ կհրավիրի․ օրակարգում միայն մեկ հարց է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած անցնող ողջ շաբաթն ԱԺ-ում թեժ էր, եւ պատգամավորները ծայրը ծայրին հասցրին սպառել օրակարգը, բայց հաջորդ շաբաթ ԱԺ-ն եւս մեկ արտահերթ նիստ կանի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ երեքշաբթի՝ ապրիլի 16-ին, խորհրդարանն արտահերթ նիստ կհրավիրի: Արտահերթ նիստի օրակարգում լինելու է միայն մեկ հարց. ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկում է հայկական օրացույցում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր ավելացնել: Բաքոյանի հեղինակած նախագծով, մասնավորապես, առաջարկվում է փոփոխություններ անել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում, եւ օգոստոսի 3-ը օրացույցում նշել 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Ահա այս նախագիծը քննարկելու համար ՔՊ-ն հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնել:»

 




Լրահոս