«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՉՊԵՏՔ Է ԽԱՂԱՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի հետ զրուցել է Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բրյուսելյան հանդիպման եւ ԵՄ անդամության թեկնածու դառնալու հարցի մասին:

-Պարո՛ն Նորիկյան, գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպելու է Ամերիկայի պետքարտուղարի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ: Իշխանությունները մթնոլորտ են ստեղծել, որ այս հանդիպումից պետք է շատ մեծ սպասումներ ունենալ: Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ է տալու այս հանդիպումը հայկական կողմին:

-Իհարկե, արտաքին ֆոնը հենց այնպիսին է, որ հանդիպման հիմքում տնտեսական հարաբերություններն են եւ Հայաստանի  դիմադրողականության մակարդակի բարձրացումը, բայց ես հեռու եմ այդ մտքից եւ խորը համոզմունք ունեմ, որ այս ձեւաչափով հանդիպումը չի կարող իր մեջ չպարունակել քաղաքական եւ ռազմաքաղաքական կամ աշխարհաքաղաքական կոմպոնենտ, եւ գրեթե բացառում եմ, որ տնտեսական զարգացման հեռանկարների մասին է լինելու հանդիպումը: Ակնհայտ է, որ շրջադարձային հանդիպում է, շատ կարեւոր. այո՛, համաձայն եմ այն գնահատականի հետ, որ սպասելիքներ են գեներացվել հանրության մոտ իշխանության եւ տարբեր այլ հոսանքների կողմից: Մենք կտեսնենք, թե ինչպիսի զարգացումներ կլինեն, բայց, իմ համոզմամբ, հավաքական Արեւմուտքը հերթական բաղադրիչն է օգտագործում մեր տարածաշրջանում իր դիրքերը ամրապնդելու, Հայաստանին որպես նոր հենարան դիտարկելու կամ, այլ կերպ ասած, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն միտված ուրույն քայլ է իրականացնում: Թե ինչպիսին կլինեն զարգացումները, թե ինչպիսի դիմադրության կարժանանա այս գործընթացը, կապրենք, կտեսնենք, բայց որ այս հանդիպման հիմքում դրված են աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական շահեր, ակնհայտ է:

-Իսկ, ըստ Ձեզ, այս հանդիպումից հետո Հայաստանը ռազմական աջակցություն կարո՞ղ է ակնկալել:

-Նայած, թե ինչ ենք հասկանում՝ ռազմական աջակցություն ասելով. չեմ բացառում՝ Ֆրանսիայից ուղղակիորեն գալիս է կամ եկել է, կամ հնարավոր է՝ այլ բնույթի մատակարարումներ լինեն. ես չեմ կարող դա բացառել: Հնարավոր է, որ այս ձեւաչափի համատեքստում այլ երկրներից ռազմատեխնիկական աջակցություն ստացվի՝ Հայաստանի պաշտպանական համակարգի ուժեղացմանը միտված: Ես մի քանի անգամ ասել եմ՝ անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքական վարչակարգ կլինի Հայաստանում, բանակի հետ կապված հարցերում մենք իշխանություն, ընդդիմություն չպետք է խաղանք, ամբողջ խնդիրը պետք է միտված լինի բանակի մարտունակության ուժեղացմանը:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

ՈՐՊԵՍԶԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՈՒՐ ԼԻՆԻ

Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպմանն ընդառաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն խոստացել է ուս ուսի կանգել Հայաստանի կողքին եւ այսօր այդ խոստումը կատարում է։ Ուրսուլա Ֆոն դեր Լայենն այս մասին ասել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը նախորդած ասուլիսի ժամանակ։

Ֆոն դեր Լայենը նշեց, որ Հայաստանի հետ գործընկերության տեսլականը կյանքի կկոչվի Հայաստանի դիմակայունությանը նպաստելու ծրագրի միջոցով։ «Մենք ներդրումներ կանենք, որպեսզի Հայաստանի տնտեսությունն ու հասարակությունն ավելի ամուր լինեն եւ ցնցումների նկատմամբ կայուն», – ասաց Եվրահանձնաժողովի նախագահը՝  նշելով 270 մլն եվրո դրամաշնորհի մասին, որը կօգնի հատկապես փոքր եւ միջին ընկերություններին։

Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանում ներդրումներ կանի հատկապես ենթակառուցվածքային նախագծերում, մասնավորապես՝ Սեւ ծովի էլեկտրական մալուխի նախագծում, ինչպես նաեւ վերականգնվող էներգիայի արտադրության մեջ։

Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունեց Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ նշեց՝ ԵՄ-ն կուսումնասիրի նաեւ միջսահմանային տրանսպորտը, երբ պայմանները թույլ տան։

Եվրահանձնաժողովի նախագահը խոսեց աջակցության նոր փաթեթի՝  Հայաստանի համար Եվրոպայի տնտեսական եւ ներդրումային ծրագրի մասին։ «Այն արդեն կես միլիարդ եվրո է մոբիլիզացրել ներդրումների համար։ Սա հրաշալի նորություն է, եւ մենք կարող ենք ավելին անել։ Ահա թե ինչու վերջերս գործարկեցինք ներդրումների համակարգման հարթակը, որպեսզի կարողանանք բացահայտել նոր նախագծեր եւ արագացնենք իրականացումը», – ասաց Ֆոն դեր Լայենը։

Եվրահանձնաժողովի նախագահը ողջունեց Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին միտված ջանքերը՝ չնայած երկրի առաջ ծառացած մարտահրավերներին, եւ վերահաստատեց՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել իրականացվող բարեփոխումներին խորհրդատվության, տեխնիկական աջակցության եւ ֆինանսավորման միջոցով։

Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հավելեց, որ չեն մոռանում տեղահանված արցախահայության ծանր վիճակի մասին։ «Հայաստանում փախստականների հումանիտար իրավիճակը մնում է առաջնահերթություն։ Մենք ավելի քան երեսուն միլիոն եվրո ենք տրամադրել նրանց աջակցելու համար եւ պատրաստ ենք ավելին անել»,- նշեց նախագահ Ֆոն դեր Լայենը՝ իր ուրախությունը հայտնելով, որ կարող են հույս դնել Միացյալ Նահանգների վրա՝ որպես հավատարիմ եւ համախոհ գործընկեր այս ջանքերում։

«Մենք շարունակելու ենք բոլորս միասին աշխատել՝ հանուն Հայաստանի ապագայի կայուն ու բարգավաճ հարավկովկասյան տարածաշրջանում»,- եզրափակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՄԻՋԱԴԵՊԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը մտահոգություն է հայտնել քաղաքի հայկական թաղամասում տեղի ունեցած միջադեպերով։

Այս մասին ասվում է Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։

«Մենք կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին զերծ մնալ ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք կասկածի տակ են դնում Երուսաղեմի ստատուս քվոն»,- նշված է գրառման մեջ։

Իսրայելի ոստիկանությունը ապրիլի 3-ի մոտ ժամը 11:00-ին ապօրինի տեղահանում էր սկսել Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքից՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը եւ հարձակվելով հոգեւորականների ու տեղացի հայերի վրա: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը։

Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի մի հատված պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Գործարքի հետեւանքով Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում ստեղծվել էր մտահոգիչ իրավիճակ, ինչի կապակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց էր ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Քննարկման ընթացքում Պատրիարք Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել էր, որ քայլեր են ձեռնարկվում Պատրիարքարանի իրավունքների պաշտպանության եւ խնդրի բարվոք հանգուցալուծման համար։

ՉԳԻՏԵՆՔ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ

Ռուսաստանը կկարողանա գնահատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ Ամերիկայի միացյալ նահանգների պետքարտուղար Անտոնի Բլինկենի բանակցությունների արդյունքները միայն այն բանից հետո, երբ Երեւանից պաշտոնական հայտարարություններ հայտնվեն այս հարցի վերաբերյալ. այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. փոխանցում է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ն։

«Մենք դեռ չգիտենք այս հանդիպման ամբողջական օրակարգը, թեեւ կան որոշակի հաղորդագրություններ»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Նա կոչ է արել սպասել «հայկական կողմից որոշ հայտարարությունների մասին, որ նրանք նկատի ունեն քննարկել տրանսատլանտյան ինտեգրման թեման»։

Լրահոս