Լուսանկարը՝ համացանցից
Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը նշում է ծննդյան 60-ամյակը:
Lեգենդար մարզիկը Սեուլի օլիմպիական խաղերի (1988 թվական), Եվրոպայի (1986 թվական), աշխարհի (1986 թվական) չեմպիոն է:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ե՞րբ կարող է ուսուցիչը դիմել տարակարգ ստանալու համար։
Աշոտ Ալավերդյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. ««Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2022 թ. փետրվարի 9-ի ՀՕ-35-Ն օրենքը ուժի մեջ է մտել 2022 թ. մարտի 3-ից, որով սահմանվել են փոփոխություններ նաեւ ուսուցիչների տարակարգի շնորհման գործընթացում:
Համաձայն վերոգրյալ օրենքի պահանջների՝ մարտի 3-ից սկսած՝ տարակարգի շնորհման գործընթացը կիրականացվի կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից օրենքով սահմանված ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունելուց հետո, որով կսահմանվեն տարակարգի շնորհման համար ուսուցչի մասնագիտական չափանիշները:
ՀՀ ԿԳՄՍՆ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անհրաժեշտ է տարակարգի շնորհման համար դիմում ներկայացնել ենթաօրենսդրական իրավական ակտի ընդունումից հետո։
ԼԻԶԻՆԳ
ՀԱՐՑ. Հնարավո՞ր է արդյոք լիզինգով ձեռք բերել նաեւ ագրոպարենային ոլորտի սարքավորումներ։
Իրինա Գասպարյան (46 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. 2018 թվականի հուլիսից մեկնարկել է «ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագիրը, որի հիմնական նպատակը ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ֆինանսական վարձակալության մեխանիզմների կիրառմամբ սարքավորումների մատակարարումն է: Lիզինգը տրամադրվում է դրամով մինչեւ 8 տարի ներառյալ մարման ժամկետով, տարեկան մինչեւ 11 տոկոս տոկոսադրույքով, որի մինչեւ 7 տոկոսային կետը սուբսիդավորում է, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 4 տոկոս, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորումը կիրականացվի 11 տոկոսային կետով, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմի 0 տոկոս:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Lիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոսի չափով կանխավճար։ Ծրագրի շրջանակներում ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 450.0 մլն դրամը։