Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 12-ին, ժամը 22:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Զովունի գյուղի 1-ին փողոցի թիվ 260 հասցեի մոտակայքում բախվել են «Toyota» (վարորդ՝ Վ. Հ.), «VAZ» (վարորդ՝ Ա. Թ.) և «Opel» (վարորդ՝ Վ. Վ.) մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները տեղում ստացել են առաջին բուժօգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան, փակել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։




Լրահոս