Զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել. ինչ է հայտնում ՊՆ մամուլի քարտուղարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ապրիլի 12-ին, ՀՀ ՊՆ N զորամասում զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում։ Վթարի հետևանքով կա 4 զոհ, 20 վիրավոր։

hraparak.am-ը գրել է, որ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել, նախնական տվյալներով կա 2 վիրավոր։

ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ՝ երկու դեպքերի մասին տեղեկություն ստանալու նպատակով, սակայն ասաց, որ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հավելյալ տեղեկություն փոխանցել չի կարող։

Նա նշեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրական վարույթ։

«Վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ երեկ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, ավելի ուշ ևս ամփոփ տեղեկություն կտարածենք»,-ասաց Արամ Թորոսյանը։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս