Հայ մարմնամարզիկները կմասնակցեն աշխարհի գավաթի 4-րդ փուլին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականը մարտի 30-ից ապրիլի 12-ը ուսումնամարզական հավաք է անցկացրել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ նախապատրաստվելով աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլին։

Ապրիլի 13-21-ը Դոհայում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյան։

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Հիշեցնենք, որ հայ մարմնամարզիկներից առայժմ օլիմպիական ուղեգիր ունի միայն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը։ Նա ոսկե մեդալներ էր նվաճել աշխարհի գավաթի խաղարկության առաջին ու երկրորդ փուլերի հենացատկի վարժությունում։ Վահագն Դավթյանը Կահիրեում նվաճել էր արծաթե մեդալ, իսկ գերմանական Կոտբուս քաղաքում դարձել էր բրոնզե մեդալակիր։ Վահագն Դավթյանը ևս ունի օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն։




Լրահոս