Անթալիայում վթարված ճոպանուղու խցիկներից թուրք փրկարարներին առայժմ հաջողվել է տարհանել 184 ուղեւորներից 112-ին։ Այս մասին Անթալիայի քաղաքապետ Մուհիթին Բոչեկը հայտնել է X-ում (նախկինում՝ Twitter):
«Շարունակվում է ճոպանուղու վրա արգելափակված մեր քաղաքացիներին փրկելու գործողությունը․ 112 հոգի տարհանվել է մնացած 9 խցիկներից»,- ասել է քաղաքապետը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Անթալիայում ճոպանուղու խցիկը պոկվել է և ընկել բարձրությունից: Կան վիրավորներ և մեկ զոհ։