
Երեւանի ավագանին հաջորդ շաբաթ՝ ապրիլի 16-ին, հերթական նիստը կհրավիրի:
ArmLur.am-ը քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ նիստի օրակարգում 34 հարց է ընդգրկված: Հերթական անգամ հարցերի մեծ մասը չզեկուցվող են: Այսպիսով՝ ապրիլի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված 34 հարցերից 25-ը չզեկուցվող են:
Հիշեցնենք, որ ավագանու նախորդ նիստում ընդունվեց տրանսպորտի թանկացման նախագիծը, տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերից:
Քրիստինա Մուշեղյան