ՖՈՏՈ․Արեգը ընտանիքի մեծն էր, ուներ մեկ քույր, մեկ եղբայր․ հարազատը և համայնքապետը՝ Արեգ Քերոբյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ապրիլի 12-ին, Մեղրիում «Ուրալ»-ի վթարի հետևանքով զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Արեգ Քերոբյանը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքից էր:
ArmLur.am-ի հետ զրույցում Ներքին Գետաշենի վարչական ղեկավար՝ Ռուբեն Զուլոյանը պատմեց, որ Արեգը արդեն 1 տարի ծառայում էր բանակում։
Ուներ քույր և եղբար։ Քույրը ուսանող է, եղբայրը դպրոցական։ Նրա խոսքով՝ Արեգը ավարտել է համայնքի միջնակարգ դպրոցը:
«Շատ խելացի, շատ խելոք, դաստիրակված երեխա էր։ Իրա ծնողներն էլ շատ լավ ժողովուրդ են»։
Ազգականերից Աշոտը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց. «Իր մասին մենակը լավը կարանք ասենք, շատ նվիրված տղայա եղել, ընգերության մեջ, գյուղում հարգված, էսքան ժամանակ իրանից ոչ ոք վատ բան չի տեսել»։
Ազգականի խոսքով՝ սովորում էր Գեղարքունիքի մարզի Մարտունու պետական քոլեջում։


Էմմա Մարտիրոսյան




Լրահոս