
Ընդդիմադիր թևի ներկայացուցիչները «ՏԱՎՈՒՇԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» քաղաքացիական նախաձեռնության հետ միասին այսօր հավաք են կազմակերպել Տավուշի մարզում ի աջակցություն Ոսկեպարի։
Ընդդիմադիրները «Հայաքվե» նախաձեռնության անդամները հավաքվել են Տավուշում՝ փորձելով իրավիճակին ճիշտ լուծում տալ։
Ընդդիմադիրներին Ոսկեպարում դիմավորել է գրեթե երեք շաբաթ Ոսկեպար տեղափոխված և այնտեղ բնակվող քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
Նախատեսվում է հանդիպումներ և քննարկումներ տավուշցիների հետ 4 գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։