Եկել ենք ասելու ինչ շանսեր կան, եթե այս ապիկար իշխանությունները չլինեն․ Գառնիկ Դանիելյանը՝ Տավուշում հավաքի նպատակների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմադիր թևի ներկայացուցիչները «ՏԱՎՈՒՇԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» քաղաքացիական նախաձեռնության հետ միասին այսօր հավաք են կազմակերպել Տավուշի մարզում ի աջակցություն Ոսկեպարի։
Ընդդիմադիրները «Հայաքվե» նախաձեռնության անդամները հավաքվել են Տավուշում՝ փորձելով իրավիճակին ճիշտ լուծում տալ։
Լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական ելույթներին, ասել է․

«Նիկոլ ՓԱշինյանը և՛ ԱԺ-ում, և՛ Տավուշում ասել է, որ զիջում ենք հանուն ոչնչի։ Ասել է՝ զիջենք, տեսնենք՝ ինչ են ասում, էլի կզիջենք։ Հարցնում եմ կա՞ մի կետ, որ Ադրբեջանը կանգնելու է, ասում է՝ չէ։ Բա դու ի՞նչ իշխանություն ես, ո՞վ եք դուք ընդհանրապես։ Նիկոլ Փաշինյանն ասում է մեզնից լավ էս տարածքները ով կարող է լավ հանձնել։ Սա են այսօրվա իշխանությունները»։

Էմմա Միքայելյան




Լրահոս