
Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականը մարտի 30-ից ապրիլի 12-ը ուսումնամարզական հավաք է անցկացրել Թբիլիսիում՝ նախապատրաստվելով աշխարհի գավաթի չորորդ փուլին, որը կանցկացվի ապրիլի 13-21-ը Դոհայում:
Մրցաշարին կմասնակցեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը եւ Գագիկ Խաչիկյանը։
Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: