Վանաձորում կարիճի խայթոցի դեպք է գրանցվել. տուժածի վիճակը գնահատվում է բավարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կարիճի խայթոցի դեպք է գրանցվել:  Տուժածի վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

«Այսօր` ապրիլի 13-ին, ժամը 11:10-ին Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 16-ամյա աղջիկ` կարիճի խայթոցով:

Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բուժօգնություն, կազմակերպվել են համապատասխան բոլոր հետազոտությունները: Վիճակը գնահատվում է բավարար:

Հարազատների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել իրենց սեփական տան մեջ, իսկ կարիճը թաքնված է եղել աղջնակի սպորտային կոշիկի մեջ:

Մեկ անգամ եւս հիշեցնում ենք` կարիճի խայթոցի դեպքում անմիջապես դիմել մոտակա հիվանդանոց կամ զանգահարել շտապ բուժօգնություն»:




Լրահոս