Սա Հայաստանի նկատմամբ հիբրիդային գործողությունների մի մաս է. քաղաքագետը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը պահանջում է Հայաստանից վերջ տալ Բեռնի կոնվենցիայի խախտումներին և փոխհատուցում վճարել շրջակա միջավայրը վնաս հասցնելու համար։ Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

ArmLur.am-ը կապ հաստատեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով.

«Ադրբեջանը փնտրում է նորանոր հնարավորություններ, որպեսզի ճնշում գործադրի Հայաստնի վրա, և այդ հնարավորություններից մեկն էլ միջազգային կոնվերցիաններով նախատեսված խնդիրներ կարող է վերագրել Հայաստանին, ընդ որում այնպես չէ, որ Հայաստանը 100% բոլոր կոնվերցիաններ պահպանում է, բայց վերցնում են դրանք, հնարավորինս ուրճեցնում և դրանց միջոցով Հայաստանի նկատմամբ ճնշումը ավելացնում, որպեսզի Հայատանին մղեն ավելի մեղմ դիրքորոշում ունենալ տարբեր հարցերում, որպեսզի միջազգային հանրության այլ դերակատարների մոտ Հայաստանին ներկայացնեն ավելի վատ լույսի ներքո և այլ մի քանի նպատակների համար»։

Քաղաքագետի խոսքով՝ սա Հայաստանի նկատմամբ հիբրիդային գործողությունների մի մաս է, որը ներառում է և՛ նման հայտարարություններ, և՛ նման նպատակներ, և՛ նաև սադրանքները սահմանին։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս