
Ֆինլանդիան ապրիլի 15-ից կփակի ծովային անցակետերը Ռուսաստանի հետ սահմանին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը:
Կդադարի նավերի երթևեկությունը Նույամաայով դեպի Սայմենյան ջրանցք, ինչպես նաև Հաապասաարի և Սանտիո ծովային անցակետերով։
Ֆինլանդիայի իշխանությունները նախատեսում են կանխել անօրինական միգրացիան ծովային ճանապարհով: