Բլինքենը Թուրքիայի, Չինաստանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարներին կոչ է արել ազդել Իրանի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի, Չինաստանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարների հետ, հայտարարել` Մերձավոր Արևելքում էսկալացիան չի բխում որևէ մեկի շահերից:

Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը լրագրողներին ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է տարածաշրջանում էսկալացիայի ռիսկով, հատկապես, երբ Իրանը սպառնացել է Իսրայելին՝ ի պատասխան Դամասկոսում Իրանի դեսպանատան համալիրի վրա ավիահարվածի:

Լրատվամիջոցների տվյալով՝ Միլերը նշել է, որ Բլինքենը հեռախոսազրույցների ընթացքում իր գործընկերներին կոչ է արել օգտագործել իրենց ազդեցությունը Իրանի վրա՝ կանխելու տարածաշրջանում լարվածության աճը:




Լրահոս