![](https://armlur.am/wp-content/uploads/2024/04/photo_2024-04-13_19-52-31.jpg)
ArmLur.am-ին քաղաքացիներն ահազանգում են, որ Հյուսիսային պողոտայում կա մի տղամարդ, ով կապիկի հետ գրեթե ամեն օր շրջում է այնտեղ, և միայն գումարի դիմաց է տերը թույլատրում, որ անցորդները նկարվեն կենդանու հետ։
Մեզ դիմած քաղաքացիները պատմում են, որ տղամարդը վատ է վերաբերվում կենդանուն՝ հարվածում նրան, ինչը առաջացրել է կենդանասերների վրդովմունքը։ Նրանք մոտեցել են տղամարդուն, հորդորել, որ լավ վերաբերվի կենդանու հետ, սակայն կենդանու հանդեպ վատ վերաբերմունքը շարունակվում է։
ArmLur.am-ին դիմած քաղաքացիները կից ուղարկել են տեսանյութ և լուսանկարներ և պահանջում են քայլեր ձեռնարկել, որպեսզի կենդանուն վերցնեն տղամարդու մոտից։
Էմմա Մարտիրոսյան