
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 52 մարդ, վիրավորվել` 95-ը։ Այդ մասին հայտարարել են պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունից։ Գերատեսչության տվյալով՝ հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 33 686-ի, ևս 76 309-ը վիրավորվել է։