
Միացյալ Նահանգները կարծում է, որ Իրանը կարող է հարձակվել Իսրայելի վրա՝ ի պատասխան ապրիլի 14-ի վաղ առավոտյան Դամասկոսում Իսլամական Հանրապետության հյուպատոսության վրա հարձակման: Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը։
«Մենք խորապես անհանգստացած ենք Իսրայելի վրա լայնածավալ հարձակման հեռանկարով», – ասել է պաշտոնյան, «մեծ հավանականություն կա, որ Իրանը վաղը, կիրակի վաղ առավոտյան հարձակում կկատարի Իսրայելի վրա»: