
Երևանում ապրիլի 14-ի գիշերը, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Հանրապետության տարածքում ապրիլի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 14-ի ցերեկը կնվազի ևս 3-5 աստիճանով: