
Երևանում 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 14-16մ/վ արագությամբ։
Ապրիլի 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում ապրիլի 15-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Ապրիլի 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-18-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։