ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ երեկ գիշերը Դավթաշեն 4-րդ թաղամասում անհայտ անձը Քաջազնունի փողոց 8/10 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետի 3-րդ դրամարկղում, իր կողմից գնված գարեջրի և ծխախոտի դիմաց 4.500 դրամ չվճարելու համար, գրպանից հանել է ատրճանակը, պահել գանձապահ Լ.Բ-ի վրա եւ սպառնալիքի ներքո վերցրել է ապրանքներն ու հեռացել։
Իրավապահները գտել են կատարողին, վերջինիս խուզարկությամբ հայտնաբերվել է «Կոլտ» տիպի գազային ատրճանակ, նա ձերբակալվել է։
Քնար Մանուկյան