
Վրաստանի խորհրդարանում անվտանգության լրացուցիչ միջոցներ են ներդրվում՝ կապված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի իրավական հանձնաժողովի քննարկման հետ։ Մասնավորապես, սահմանափակվելու է այցելուների մուտքը։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
«Այս տարվա ապրիլի 15-ից Վրաստանի խորհրդարանի պալատում կգործի անվտանգության դեղին մակարդակ․ այցելուների համար խորհրդարանի պալատ մուտքը սահմանափակ կլինի։ Միայն համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից հրավիրված անձանց կթույլատրվի մասնակցել խորհրդարանում միջոցառումներին »,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ապրիլի սկզբին խորհրդարան էր ներկայացրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։