
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեցին պաշտոնական այցի արդյունքներով համաձայնագիր:
Այնուհետև համաձայնագրեր կնքվեցին երկու երկրների մի շարք նախարարությունների միջև: Այս ամենից հետո Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկան համատեղ հայտարարությամբ։