Ծանրորդ Նազիկ Ավդալյանի մասին պատմող «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակվել են կադրեր նկարահանման հրապարակից։
Կադրերում հաղթանակած ծանրորդ հերոսուհին վերադառնում է հայրենիք և օդանավակայանում երկրպագուները դիմավորում են նրան։
«Դերասանի խնդիրն իր հերոսի կյանքը յուրացնելն է և ապրելն այնպես, կարծես դա իր սեփական կյանքն է։ Հենց այստեղ է բացահայտվում դերասանի պրոֆեսիոնալիզմը։ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում ներգրավված են նման փորձառու դերասաններ, ովքեր պատրաստ են նաև հոգի դնել իրենց կերտած հերոսի մեջ», – գրված է հրապարակմանը կից։
Հիշեցնենք, որ ֆիլմի ռեժիսորը դերասանուհի և բեմադրիչ Աննա Հարությունյանն է, ով էլ մարմնավորում է գլխավոր հերոսուհուն։