ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ամեն անգամ կենդանաբանական այգու մոտով անցնելիս տեսնում եմ, որ մուտքի մոտ գտնվող շենքը վերանորոգվում է: Ինչպե՞ս որոշվեց վերանորոգել շենքը, ի՞նչ միջոցներով եւ ո՞ւմ կողմից: Հետաքրքիր է իմանալ, թե կառուցումից հետո վերջին անգամ որ թվականին էր վերանորոգվել շենքը: Ուրիշ ի՞նչ վերանորոգման աշխատանքներ են նախատեսված իրականացնել կենդանաբանական այգու տարածքում:

Անի Սաքանյան, 30 տարեկան, մանկավարժ

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարգելի՛ ընթերցող, Երեւանի կենդանաբանական այգու` Ձեր կողմից նշված շենքի վերանորոգումը կենդանաբանական այգու վերափոխումների մեծ ծրագրի մի փոքրիկ մասն է միայն: Տարեվերջին կկազմվի 2011 թվականին այգում իրականացված աշխատանքների հաշվետվությունը, որը հասանելի կլինի նաեւ այգու պաշտոնական կայքում` www.yerevanzoo.am: Հաշվետվության մեջ կներկայացվեն կատարված աշխատանքների ցանկը եւ տեղեկություն այն մասին, թե ինչ ֆինանսական մուտքերի շնորհիվ են իրականացվել վերոհիշյալ աշխատանքները:

Երեւանի կենդանաբանական այգու
տնօրեն Ռուբեն Խաչատրյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, ուրախալի է, որ փորձ է արվելու կենդանաբանական այգուն նոր ու ժամանակակից տեսք հաղորդել: Որքան հայտնի է, այդ տարածքում վերջին անգամ տասնամյակներ առաջ են շինարարական աշխատանքներ կատարվել: Թեեւ դեռեւս հստակ չէ, թե ինչ միջոցներով է գործընթացը կազմակերպվելու, ամեն դեպքում ցանկալի կլինի, որ ե՛ւ պետության ներդրումը փոքր չլինի, ե՛ւ տարբեր գործարարներ նվիրատվություններ կատարեն այգու բարեկարգման ծրագրին:




Լրահոս