ArmLur.am-ի ձեռքում է հայտնվել ՊՆ «Ուրալ»-ի վթարի դեպքով տեսանյութը, թե մեքենան ճանապարհի որ հատվածից է կոցրել կառավարումը ու երբ է մեքենայից յուղ սկսել հոսել, որից հետո սկսել է գլորվելով ընկնել ձորը:
Հայտնել էինք, որ մեզ հասած լուրերի համաձայն՝ վարորդն աղմուկ է բարձրացրել, որ արգելակները չեն աշխատում։
«Ուրալ»-ում սկսվել է խառնաշփոթ ու արդյունքում մեքենան վթարի է ենթարկվել։
Այս պահին իրավապահները դեռ չեն հարցաքննել վիրավորներին, քանի որ նրանք այն վիճակում չեն գտնվում, որ կարողանան դեպքը նկարագրել:
«Ուրալ»-ի վթարի հետեւանքով մահացած զինվոներն էին
Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.),
Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.),
Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.),
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։
Քնչական կոմիտեն հայտնել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քնար Մանուկյան