Երեկ երեկոյան հրկիզվել է Ֆրեզնոյի հայկական գերեզմանատունը, որի հետևանքով այրվել է ութ ծառ։ Այս մասին հայտնում է «Զարթոնք մեդիան» և հավելում, որ սա հունվարից ի վեր թվով վեցերորդ հրդեհն է, որոնց ընթացքում այրվել է ընդհանուր թվով 19-ը ծառ։
Գերեզմանատան խորհուրդը մտահոգված է միջադեպով և կարծում է, որ հրդեհները պատահականություն չեն և ատելության վրա հիմնված նպատակաուղղված հանցագործություններ են։
Հրդեհները եղել են գերեզմանոցի ամենահին հատվածում, որը հիմնադրվել է 1885 թվականին և որտեղ թաղված են Սողոմոն Թեհլերյանը, Ուիլյան Սարոյանը և Վիկտոր Մաղաքյանը։
Խորհուրդը հրկիզումը բացատրում է Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա մոտալուտ լինելով և նշում, որ հրդեհների հետևանքով վնասի չափը կազմում է 25 հազար ամերիկյան դոլար։
Հուրի Բաղդասարյան