Իշխանության ներսում ներքին «գզվռտոցներ» են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանության ներսում տարբեր օղակների միջեւ պայքարի հետաքրքիր դրսեւորումների ենք ականատես լինում պարբերաբար։

Այս անգամ ՀՀ ԱՆ ՔԿԾ-ն որոշել է «տակառ գլորել» ՀՀ առողջապահության նախարարության ուղղությամբ։ Մասնավորապես, ՔԿԾ-ն այսօր հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ««Վանաձոր» ՔԿՀ-ում ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքույրը փորձել է բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր փոխանցել»։

Ուշադրություն դարձրեք վերնագրին, որտեղ շեշտվում է առողջապահության նախարարության անունը, ինչը, թերեւս, պատահական չէ։ Կարող էին, իհարկե, գրել, որ բուժքույրը հեռախոսներ է փորձել փոխանցել։ Բայց ոչ, շեշտել են նախարարության անունը։ Սա պատահական չէ, որովհետև իշխանական ճամբարում տարբեր թեւեր միմյանց դեմ են պայքարում, իհարկե, ներքին կարգով, բայց նաեւ քիչ-քիչ ակնհայտ։




Լրահոս